«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանակման կետի (լիցենզիա թիվ 829) մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 283 Ա
 22.12.2017

«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանակման կետի (լիցենզիա թիվ 829) մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 59 արձանագրություն) և քննարկելով «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի դեկտեմբերի 12-ի և 2017 թվականի դեկտեմբերի 20-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոխանակման կետի մասնաճյուղին լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա 15 շենք, 185 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան