«ՌՈՅԱԼ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 283 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 280 Ա
22.12.2017
«ՌՈՅԱԼ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 283 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 59 արձանագրություն) և հաշվի առնելով «ՌՈՅԱԼ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված նոր տարածքի շահագործման հետ (ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գարեգին Նժդեհի փողոց 7/44 արտադրամաս)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ՌՈՅԱԼ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 283 (տրված՝ 04.2014թ.) լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան