«Լոմբարդսթրիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 092 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 274 Ա
08.12.2017
«Լոմբարդսթրիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 092 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 57 արձանագրություն) և հաշվի առնելով «ԼՈՄԲԱՐԴՍԹՐԻԹ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի նոյեմբերի 20-ին և 2017 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործումը դադարեցնելու հետ (ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., թիվ 19/5, ավտոբուսային պարկ)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ԼՈՄԲԱՐԴՍԹՐԻԹ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 092 (տրված՝ 27.04.2005թ.) լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. դեկտեմբերի 12, ք. Երևան