«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 272 Ա
08.12.2017
«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 56 արձանագրություն) և «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի նոյեմբերի 14-ին և 2017 թվականի նոյմեբերի 20-ին ներկայացված գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագրերը՝ կապված «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՍՊԸ-ին պատկանող՝ մեծածավալ գրավադրված գույքի պահպանության համար նախատեսված տարածքի (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Էրեբունի, Այվազովսկու փողոց 12) վարձակալության պայմանագիրը լուծելու և մեծածավալ գույքի պահպանության համար նոր տարածք (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արին-Բերդի փողոց հ.10) վարձակալելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան (տրված՝ 29.07.2015թ.):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. դեկտեմբերի 12, ք. Երևան