«Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի թիվ 5 մասնաճյուղին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814/5 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 266 Ա
24.11.2017
«Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի թիվ 5 մասնաճյուղին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814/5 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2017 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 53 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի թիվ 5 մասնաճյուղին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814/5 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. նոյեմբերի 24, ք. Երևան