«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, պահպանողական կենսաթոշակային ֆոնդի հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 249 Ա
 10.11.2017

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության պահպանողական կենսաթոշակային ֆոնդի, «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները»  կանոնակարգ 10/11-ի 16-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 52 արձանագրություն) և քննարկելով «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի հոկտեմբերի 23-ի, 2017 թվականի հոկտեմբերի 26-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները:
  2. Գրանցել «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության պահպանողական կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները:
  3. Գրանցել «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. նոյեմբերի 14, ք. Երևան