«ՈՒՍՏՐ ԳԵՂԱՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 318 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 246 Ա
10.11.2017
«ՈՒՍՏՐ ԳԵՂԱՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման
թիվ ԳԳ-Ե 318 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 52 արձանագրություն) և հաշվի առնելով «ՈւՍՏՐ ԳԵՂԱՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի հոկտեմբերի 2-ին և 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված նոր տարածքի շահագործման հետ (ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Ն/թ 8/1 խանութ)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ՈւՍՏՐ ԳԵՂԱՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 318 (տրված՝ 12.2016թ.) լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. նոյեմբերի 14, ք. Երևան