«ՈՒԱՅԹ ՍՈԼԻՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 100 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 240 Ա
27.10.2017
«ՈՒԱՅԹ ՍՈԼԻՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման
թիվ ԳԳ-Ե 100 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի «ժգ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 50 արձանագրություն) և հաշվի առնելով «ՈՒԱՅԹ ՍՈԼԻՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի հոկտեմբերի 5-ին և 2017 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացված գրությունները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Կասեցնել «ՈՒԱՅԹ ՍՈԼԻՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 100 լիցենզիայի (տրված՝ 09.2005թ.) գործողությունը՝ մինչև 25.04.2018թ.:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
2017 թ. հոկտեմբերի 27, ք. Երևան