«ՄԵԾ ՎԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 239 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 238 Ա
 27.10.2017

«ՄԵԾ ՎԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 239 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 50 արձանագրություն), ինչպես նաև քննարկելով «ՄԵԾ ՎԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի հոկտեմբերի 12-ին և 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

1. Ուժը կորցրած ճանաչել «ՄԵԾ ՎԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 188 շ., թիվ 92 հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 239 լիցենզիան (տրված՝ 18.08.2011թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

2. Սահմանել որ`

  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,
  • «ՄԵԾ ՎԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը` «ՄԵԾ ՎԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2017 թ. հոկտեմբերի 27, ք. Երևան