«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե238 և ԳԳ-Ե311 լիցենզիաները վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 224 Ա
 29.09.2017

«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե238 և ԳԳ-Ե311 լիցենզիաները վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 45 արձանագրություն) և հաշվի առնելով «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի օգոստոսի 15-ին, 2017 թվականի օգոստոսի 18-ին, 2017 թվականի սեպտեմբերի 4-ին և 2017 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը՝ կապված Ընկերության իրավաբանական հասցեի փոփոխության, իսկ թիվ ԳԳ-Ե238 (տրված՝ 18.08.2011թ.) լիցենզիայի համար՝ նաև գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի հասցեափոխության հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե238 (տրված՝ 18.08.2011թ.) և ԳԳ-Ե311 (տրված՝ 10.05.2016թ.) լիցենզիաները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2017 թ. հոկտեմբերի 4, ք. Երևան