Անհատ ձեռնարկատեր Տիգրան Վահրադյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 461 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 223 Ա
29.09.2017
Անհատ ձեռնարկատեր Տիգրան Վահրադյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 461 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 44 արձանագրություն) և Ա/Ձ Տիգրան Վահրադյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Վերաձևակերպել Ա/Ձ Տիգրան Վահրադյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 461 լիցենզիան` կապված Տիգրան Վահրադյանի անձնագրային տվյալների փոփոխության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. հոկտեմբերի 4, ք. Երևան