Ա/Ձ Վլադիկ Պողոսյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 284 լիցենզիայի վերաձևակերպումը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 218 Ա
 15.09.2017

Ա/Ձ Վլադիկ Պողոսյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 284 լիցենզիայի վերաձևակերպումը մերժելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 10-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 43 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Վլադիկ Պողոսյան փոխանակման կետի՝ 2017 թվականի օգոստոսի 24-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Մերժել Ա/Ձ Վլադիկ Պողոսյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 284 լիցենզիայի վերաձևակերպումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. սեպտեմբերի 15, ք. Երևան