Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետի թիվ 710/1 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 217 Ա
 15.09.2017

Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետի թիվ 710/1 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 42 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետի 2017 թվականի օգոստոսի 23-ի և 2017 թվականի սեպտեմբերի 13-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետի թիվ 710/1 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. սեպտեմբերի 19, ք. Երևան