«ՈՍԿԵ ՎՏԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 213 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 197 Ա
 01.09.2017

«ՈՍԿԵ ՎՏԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 213 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (30.08.2017թ. թիվ 41 արձանագրություն) և հաշվի առնելով «ՈՍԿԵ ՎՏԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի հուլիսի 14-ին, 2017 թվականի օգոստոսի 15-ին և 2017 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝ կապված Ընկերության գործունեության վայրի փոփոխության հետ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ՈՍԿԵ ՎՏԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 213 (տրված՝ 08.2010թ.) լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2017 թ. սեպտեմբերի 1, ք. Երևան