«ՍԵՐԱՖԻՄ ՎԵՆՉՈՒՐՍ» փակ բաժնետիրական ընկերություն հաստատուն կապիտալով ոչ հրապարակային կորպորատիվ փակ մասնագիտացված ներդրումային ֆոնդը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 188 Ա
18.08.2017
«ՍԵՐԱՖԻՄ ՎԵՆՉՈՒՐՍ» փակ բաժնետիրական ընկերություն հաստատուն կապիտալով ոչ հրապարակային կորպորատիվ փակ մասնագիտացված ներդրումային ֆոնդը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի օգոստոսի 16-ի թիվ 39 արձանագրություն), քննարկելով «ՖՈՒԴԼ» ՍՊԸ-ի կողմից «ՍԵՐԱՖԻՄ ՎԵՆՉՈՒՐՍ» փակ բաժնետիրական ընկերություն ոչ հրապարակային մասնագիտացված (վենչուրային) փակ կորպորատիվ ներդրումային ֆոնդը գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 2017 թվականի օգոստոսի 8-ի, 16-ի, 17-ի և 18-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Գրանցել «ՍԵՐԱՖԻՄ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ հաստատուն կապիտալով ոչ հրապարակային կորպորատիվ փակ մասնագիտացված ներդրումային ֆոնդը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. օգոստոսի 22, ք. Երևան