«Անելիք» դրամական փոխանցումների համակարգում մասնակցության թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 177 Ա
15.08.2017
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին, Արարատբանկ ԲԲԸ-ին, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին, «Անելիք բանկ» ՓԲԸ-ին, «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, «Արցախբանկ» ՓԲԸ-ին, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին, «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ին, «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին, «Մոբիդրամ» ՓԲԸ-ին, «Թել-սել» ՓԲԸ-ին տրամադրված «Անելիք» դրամական փոխանցումների համակարգում մասնակցության թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու մասին
Հաշվի առնելով, որ համաձայն Ռուսաստանի Բանկի 09.08.2017 № ОД-2244 որոշման, հետ է կանչվել «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի օպերատոր՝ ООО КБ «Анелик РУ» բանկային գործառնությունների իրականացման լիցենզիան, և «Անելիք» համակարգը հանվել է ՌԴ Կենտրոնական բանկի համակարգերի ռեեստրից, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի ««Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 342-Ն որոշմամբ հաստատված ուղեցույցի 5-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թ. օգոստոսի 14-ի թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին, «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, «Արցախբանկ» ՓԲԸ-ին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին, «ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ին, «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ին տրամադրված «Անելիք» դրամական փոխանցումների համակարգում մասնակցության թույլտվությունը:
- «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը հանել Գնահատված համակարգերի անվանացանկից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ, «ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ» ՓԲԸ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ բանկեր և «ՄոբիԴրամ» ՓԲԸ, «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպություններ մուտքագրվելու կամ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. օգոստոսի 16, ք. Երևան