«ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը նոր դասերով լիցենզիա տրամադրելու և ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 174 Ա
04.08.2017
«ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը նոր դասերով լիցենզիա տրամադրելու և ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 33-րդ կետը, քննարկելով «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի կողմից 2017 թվականի հուլիսի 4-ին, 2017 թվականի հուլիսի 7-ին և 2017 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ 35 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ին տրամադրել նոր` «օդանավերի ապահովագրություն, որը ծածկում է օդանավերին պատճառված վնասները և կորուստները» և «օդանավերի (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն» դասերով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա։
- Վերաձևակերպել «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի ոչ կյանքի ապահովագրության իրականացման թիվ ԱՊՈ 0010 լիցենզիան` կապված սույն որոշման 1-ին կետով նախատեսված դասերով լիցենզիայի տրամադրման հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. օգոստոսի 8, ք. Երևան