«ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 171 Ա
 04.08.2017

«ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հուլիսի 26-ի թիվ 34 արձանագրություն) և հաշվի առնելով «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից 2017 թվականի հուլիսի 17-ին և 2017 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված Ընկերության իրավաբանական հասցեի փոփոխության հետ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 (տրված՝ 10.2007թ.) լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2017 թ. օգոստոսի 8, ք. Երևան