«Սաբ Տրաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետի թիվ 693/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 163 Ա
21.07.2017
«Սաբ Տրաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետի թիվ 693/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հուլիսի 20-ի թիվ 32 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «Սաբ Տրաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետը 2016 թվականի ապրիլի 22-ից մինչև 2017 թվականի հուլիսի 19-ը անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 381 Ա որոշմամբ «Սաբ Տրաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 693/1 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. հուլիսի 21, ք. Երևան