Ա/Ձ Անուշ Զաքարյան փոխանակման կետի թիվ 633/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 162 Ա
 21.07.2017

Ա/Ձ Անուշ Զաքարյան փոխանակման կետի թիվ 633/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հուլիսի 20-ի թիվ 32 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա/Ձ Անուշ Զաքարյան փոխանակման կետը 2011 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 19-ը անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի մարտի 3-ի թիվ 41 Ա որոշմամբ Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 633/1 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2017 թ. հուլիսի 21, ք. Երևան