Ա/Ձ Մանուկ Սարգսյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 153 Ա
07.07.2017
Ա/Ձ Մանուկ Սարգսյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հուլիսի 6-ի թիվ 29 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Մանուկ Սարգսյանի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի, 2017 թվականի հունվարի 10-ի, 2017 թվականի ապրիլի 25-ի, 2017 թվականի մայիսի 5-ի, 2017 թվականի հունիսի 7-ի, 2017 թվականի հունիսի 16-ի և 2017 թվականի հուլիսի 6-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել Ա/Ձ Մանուկ Սարգսյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. հուլիսի 12, ք. Երևան