«Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 140 Ա
 07.07.2017

«Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 11-րդ գլուխը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հուլիսի 6-ի թիվ 29 արձանագրություն) և «Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից (ի դեմս վերջինիս կողմից լիազորված անձ Արթուր Մկրտչյանի) 2017 թվականի հունիսի 7-ին, 2017 թվականի հունիսի 26-ին, 2017 թվականի հունիսի 30-ին և 2017 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված  միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Գրանցել և լիցենզավորել «Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. հուլիսի 12, ք. Երևան