««Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ԿԱՄ Բրիդջ ոչ հրապարակային, մասնագիտացված, պայմանագրային ներդրումային ֆոնդ II»-ի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 134 Ա
23.06.2017
««Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ԿԱՄ Բրիդջ ոչ հրապարակային, մասնագիտացված, պայմանագրային ներդրումային ֆոնդ II»-ի կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունիսի 21-ի թիվ 27 արձանագրություն) և քննարկելով ««Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ԿԱՄ Բրիդջ ոչ հրապարակային, մասնագիտացված, պայմանագրային ներդրումային ֆոնդ II»-ը (ֆոնդի կանոնները) գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի հունիսի 9-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել ««Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ԿԱՄ Բրիդջ ոչ հրապարակային, մասնագիտացված, պայմանագրային ներդրումային ֆոնդ II»-ի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. հունիսի 28, ք. Երևան