«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 131 Ա
23.06.2017
«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունիսի 21-ի թիվ 27 արձանագրություն) և հաշվի առնելով «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի մայիսի 10-ին, 2017 թվականի մայիսի 31-ին և 2017 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Տրամադրել «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ ք. Երևան, Քաջազնունու փ. 5 շ. 26 շին. (փոքրածավալ) և ՀՀ ք. Երևան, Արին-Բերդի 5-րդ նրբ. թիվ 4/5 (մեծածավալ) հասցեներում գրավատնային գործունեության լիցենզիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. հունիսի 28, ք. Երևան