«ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու միջնորդագրերի քննության կասեցված ժամկետը վերսկսելու, գրանցելու և լիցենզավորելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 130 Ա
23.06.2017
«ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու միջնորդագրերի քննության կասեցված ժամկետը վերսկսելու և «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 14 ԾՕՀ Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունիսի 14-ի թիվ 25 արձանագրություն) և «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր՝ «ԱՍ Ալպս Ինվեսթմենթս» Բաժնետիրական Ընկերության կողմից (ի դեմս վերջինիս կողմից լիազորված անձ Մեսրոպ Առաքելյանի) 2017 թվականի փետրվարի 23-ին, 2017 թվականի մարտի 21-ին, 2017 թվականի հունիսի 1-ին և 2017 թվականի հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերսկսել «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու միջնորդագրերի քննության կասեցված ժամկետը:
- Գրանցել և լիցենզավորել «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. հունիսի 28, ք. Երևան