Ա/Ձ Կարապետ Խաչատրյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 625 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 128 Ա
09.06.2017
Ա/Ձ Կարապետ Խաչատրյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 625 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունիսի 7-ի թիվ 24 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Կարապետ Խաչատրյանի՝ 2017 թվականի մայիսի 12-ի, 2017 թվականի հունիսի 5-ի, 2017 թվականի հունիսի 6-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել Ա/Ձ Կարապետ Խաչատրյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 625 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. հունիսի 14, ք. Երևան