«ԲԵՍՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 127 Ա
 09.06.2017

«ԲԵՍՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության  լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մայիսի 31-ի թիվ 23 արձանագրություն) և հաշվի առնելով «ԲԵՍՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի մայիսի 19-ին և 2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Տրամադրել՝ «ԲԵՍՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան փ., 2/4 հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. հունիսի 14, ք. Երևան