«ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ և «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ և «ՄՈԲԻԴՐԱՄ» ՓԲԸ տրամադրված «INTEREXPRESS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 125 Ա
 09.06.2017

«ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ և «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ և «ՄՈԲԻԴՐԱՄ» ՓԲԸ տրամադրված «INTEREXPRESS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու մասին

Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Բանկի 15.05.2017թ-ի թիվ № ОД-1238  որոշման համաձայն հետ է կանչվել «INTEREXPRESS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) օպերատոր՝ «АКБ«ИНТЕРКООПБАНК»АՕ» բանկային գործունեության իրականացման լիցենզիան, և «INTEREXPRESS» համակարգը հանվել է ՌԴ Կենտրոնական բանկի համակարգերի ռեեստրից, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի ««Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 342-Ն որոշմամբ հաստատված ուղեցույցի 5-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մայիսի 31-ի թիվ 23 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Ուժը կորցրած ճանաչել «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ և «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ տրամադրված «INTEREXPRESS» վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 25.06.2013թ-ի թիվ 158Ա որոշումը՝ «ՄՈԲԻԴՐԱՄ» ՓԲԸ «INTEREXPRESS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության վերաբերյալ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ բանկեր և «ՄՈԲԻԴՐԱՄ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպություն մուտքագրվելու կամ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. հունիսի 9, ք. Երևան