«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 122 Ա
 26.05.2017

«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16/1-ի 3-րդ գլուխը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մայիսի 24-ի թիվ 22 արձանագրություն) և «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից 2017 թվականի ապրիլի 4-ին և 2017 թվականի մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրել էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. մայիսի 31, ք. Երևան