«ԳՐԱՎԱՏՈՒՆ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 105 Ա
12.05.2017
«ԳՐԱՎԱՏՈՒՆ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մայիսի 10-ի թիվ 20 արձանագրություն) և հաշվի առնելով «ԳՐԱՎԱՏՈՒՆ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի ապրիլի 18-ին և 2017 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Տրամադրել «ԳՐԱՎԱՏՈՒՆ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 21 շ., 10/1 նկուղ հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. մայիսի 16, ք. Երևան