«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության թիվ 17 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 95 Ա
 28.04.2017

«ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 17 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված  «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 8-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի ապրիլի 26-ի թիվ 18 արձանագրություն) և «ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 2017 թվականի մարտի 24-ի, 2017 թվականի ապրիլի 6-ի, 2017 թվականի ապրիլի 11-ի, 2017 թվականի ապրիլի 13-ի և 2017 թվականի ապրիլի 25-ի դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 17 լիցենզիան՝ կապված գործունեության վայրի փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. մայիսի 3, ք. Երևան