«ԱՇԿԵԼՈՆ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» Փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 92 Ա
 14.04.2017

«ԱՇԿԵԼՈՆ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» Փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի ապրիլի 12-ի թիվ 16 արձանագրություն) և քննարկելով «ԱՇԿԵԼՈՆ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից «ԱՇԿԵԼՈՆ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» Փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը (ֆոնդի կանոնները) գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 2017 թվականի մարտի 28-ի, 2017 թվականի ապրիլի 5-ի, 2017 թվականի ապրիլի 11-ի և 2017 թվականի ապրիլի 12-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «ԱՇԿԵԼՈՆ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» Փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. ապրիլի 18, ք. Երևան