«Պրոֆման» Փակ Բաժնետիրական Ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 88 Ա
14.04.2017
«Պրոֆման» Փակ Բաժնետիրական Ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի ապրիլի 12-ի թիվ 16 արձանագրություն) և քննարկելով «Պրոֆման» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից «Պրոֆման» Փակ Բաժնետիրական Ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը (ֆոնդի կանոնները) գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 2017 թվականի մարտի 27-ի, 2017 թվականի ապրիլի 5-ի, 2017 թվականի ապրիլի 6-ի և 2017 թվականի ապրիլի 11-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «Պրոֆման» Փակ Բաժնետիրական Ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. ապրիլի 20, ք. Երևան