Ա/Ձ Անահիտ Դամբուրաջյան փոխանակման կետի թիվ 189 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 76 Ա
31.03.2017
Ա/Ձ Անահիտ Դամբուրաջյան փոխանակման կետի թիվ 189 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մարտի 29-ի թիվ 14 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Անահիտ Դամբուրաջյան փոխանակման կետի՝ 2017 թվականի մարտի 14-ի և 2017 թվականի մարտի 27-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել Ա/Ձ Անահիտ Դամբուրաջյան փոխանակման կետի թիվ 189 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. ապրիլի 5, ք. Երևան