«ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 152 և թիվ ԳԳ-Ե 271 լիցենզիաները վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 75 Ա
 31.03.2017

«ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման
 թիվ ԳԳ-Ե 152 և թիվ ԳԳ-Ե 271 լիցենզիաները վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 13-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մարտի 29-ի թիվ 14 արձանագրություն) և «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի մարտի 22-ի միջնորդագրերը՝ կապված Ընկերության մեծածավալ իրերի պահպանման համար նախատեսված՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց թիվ 79 հասցեի շահագործումը դադարեցնելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 152 (տրված՝ 22.05.2009թ.) և թիվ ԳԳ-Ե 271 (տրված՝ 21.03.2013թ.) լիցենզիաները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. ապրիլի 5, ք. Երևան