Ա/Ձ Սեդիկ Սահակյան փոխանակման կետի թիվ 716 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 59 Ա
17.03.2017
Ա/Ձ Սեդիկ Սահակյան փոխանակման կետի թիվ 716 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մարտի 15-ի թիվ 11 արձանագրություն) և քննարկելով ԱՁ Սեդիկ Սահակյան փոխանակման կետի՝ 2017 թվականի փետրվարի 24-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել Ա/Ձ Սեդիկ Սահակյան փոխանակման կետի թիվ 716 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. մարտի 22, ք. Երևան