«ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՐԱՄԱՅԻՆ ՖՈՆԴ» բաց մասնագիտացված ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 58 Ա
17.03.2017
«ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՐԱՄԱՅԻՆ ՖՈՆԴ» բաց մասնագիտացված ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մարտի 15-ի թիվ 11 արձանագրություն) և քննարկելով «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՐԱՄԱՅԻՆ ՖՈՆԴ» բաց մասնագիտացված ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 2017 թվականի փետրվարի 24-ի և 2017 թվականի մարտի 3-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՐԱՄԱՅԻՆ ՖՈՆԴ» բաց մասնագիտացված ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. մարտի 22, ք. Երևան