«Հայավիաբանկ» փակ բաժնետիրական ընկերություն լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 55 Ա
17.03.2017
«Հայավիաբանկ» փակ բաժնետիրական բանկ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին
Հիմք ընդունելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի փետրվարի 20-ի «Հայավիաբանկ» փակ բաժնետիրական ընկերություն լուծարվող բանկի հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը, «Հայավիաբանկ» փակ բաժնետիրական ընկերություն լուծարվող բանկի լուծարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության 2017 թվականի մարտի 9-ի տեղեկանքը, ղեկավարվելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժէ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «Հայավիաբանկ» փակ բաժնետիրական ընկերություն լուծարվող բանկը համարել լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշման 1-ին կետի մասին ծանուցել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. մարտի 17, ք. Երևան