«ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 49 Ա
03.03.2017
«ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մարտի 1-ի թիվ 9 արձանագրություն) և հաշվի առնելով «ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից 2017 թվականի հունվարի 25-ին և 2017 թվականի փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Տրամադրել՝ «ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան փողոց, 10 մասնաշենք հասցեում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. մարտի 7, ք. Երևան