«ՎԱԼԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 058 և թիվ ԳԳ-Ե 139 լիցենզիաները վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 48 Ա
03.03.2017
«ՎԱԼԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 058 և թիվ ԳԳ-Ե 139 լիցենզիաները վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի փետրվարի 22-ի թիվ 8 արձանագրություն) և «ՎԱԼԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի փետրվարի 10-ի և 2017 թվականի փետրվարի 15-ի միջնորդագրերը՝ կապված ընկերության իրավաբանական հասցեի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհ 4/5)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ՎԱԼԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 058 (տրված՝ 28.07.2003թ.) և թիվ ԳԳ-Ե 139 (տրված՝ 27.12.2008թ.) լիցենզիաները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. մարտի 7, ք. Երևան