«ՄԱՄՄԱ ՄԻՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 091 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 39 Ա
17.02.2017
«ՄԱՄՄԱ ՄԻՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 091 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և 2-րդ պարբերությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի փետրվարի 15-ի թիվ 7 արձանագրություն) և քննարկելով «ՄԱՄՄԱ ՄԻՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել «ՄԱՄՄԱ ՄԻՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ՀՀ, ք. Երևան, Խուդյակով փող. թիվ 702 խանութի դիմաց գտնվող տաղավար հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 091 լիցենզիան (տրված` 19.04.2005թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
2. Սահմանել որ`
- սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,
- «ՄԱՄՄԱ ՄԻՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` «ՄԱՄՄԱ ՄԻՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. փետրվարի 17, ք. Երևան