«Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 33 Ա
 03.02.2017

«Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև քննարկելով «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 23-ի, 2017 թվականի հունվարի 16-ի, 2017 թվականի հունվարի 26-ի և 2017 թվականի փետրվարի 2-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի փետրվարի 1-ի թիվ 5 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա` իր անունից և իր հաշվին արժեթղթերով գործարքներ կատարելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. փետրվարի 9, ք. Երևան