Ա/Ձ ԱՂՎԱՆ ԹԵՎՈՍՅԱՆԻ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 236 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 29 Ա
03.02.2017
Ա/Ձ ԱՂՎԱՆ ԹԵՎՈՍՅԱՆԻ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 236 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և 2-րդ պարբերությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի փետրվարի 1-ի թիվ 5 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ ԱՂՎԱՆ ԹԵՎՈՍՅԱՆԻ կողմից 2017 թվականի հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ ԱՂՎԱՆ ԹԵՎՈՍՅԱՆԻ՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Պիոներական թիվ 1/3 խանութ գրասենյակի նկուղ և ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Արամուս, Ջրմուղի փողոց, թիվ 16 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 236 լիցենզիան (տրված` 14.07.2011թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
2. Սահմանել, որ`
- սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,
- Ա/Ձ ԱՂՎԱՆ ԹԵՎՈՍՅԱՆԻ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` Ա/Ձ ԱՂՎԱՆ ԹԵՎՈՍՅԱՆԻ հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. փետրվարի 3, ք. Երևան