«ԿԱՐԵՆ-5» արտադրական կոոպերատիվին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 28 Ա
 03.02.2017

«ԿԱՐԵՆ-5» արտադրական կոոպերատիվին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի փետրվարի 1-ի թիվ 5 արձանագրություն) և քննարկելով «ԿԱՐԵՆ-5» արտադրական կոոպերատիվի 2017 թվականի հունվարի 16-ի, 2017 թվականի հունվարի 30-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ԿԱՐԵՆ-5» արտադրական կոոպերատիվին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ք. Երևան, Դավթաշեն, Տ.Պետրոսյան 44/1 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. փետրվարի 8, ք. Երևան