«ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետի թիվ 808 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 25 Ա
26.01.2017
«ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետի թիվ 808 լիցենզիան
ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունվարի 25-ի թիվ 4 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետը սկսած 2015 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2017 թվականի հունվարի 24-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 20-ի թիվ 202 Ա որոշմամբ «ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 808 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
- Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. հունվարի 26, ք. Երևան