Ա/Ձ Կարեն Հակոբյան փոխանակման կետի թիվ 243 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 19 Ա
 20.01.2017

Ա/Ձ Կարեն Հակոբյան փոխանակման կետի թիվ 243 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունվարի 18-ի թիվ 2 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Կարեն Հակոբյան փոխանակման կետի՝ 2017 թվականի հունվարի 11-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Կարեն Հակոբյան փոխանակման կետի թիվ 243 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. հունվարի 24, ք. Երևան