«Արմենիա» ազգային գործարարական լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 14 Ա
20.01.2017
«Արմենիա» ազգային գործարարական լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին
Հիմք ընդունելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Արմենիա» ազգային գործարարական լուծարվող բանկի հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը, «Արմենիա» ազգային գործարարական լուծարվող բանկի լուծարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության 2017 թվականի հունվարի 19-ի տեղեկանքը, ղեկավարվելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժէ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «Արմենիա» ազգային գործարարական լուծարվող բանկը համարել լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշման 1-ին կետի մասին ծանուցել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. հունվարի 20, ք. Երևան