«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 80 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 5 Ա
 13.01.2017

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 80 լիցենզիան
 ուժը կորցրած ճանաչելու
մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի» 9-րդ կետը, «Արդշինբանկ» ՓԲԸ 2017 թվականի հունվարի 13-ին հաստատված կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 1/08 Ա որոշումը «Արդշինբանկ» ՓԲԸ և «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ փոխանցման ակտը, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ գործունեության դադարեցումը գրանցելու վերաբերյալ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունվարի 11-ի թիվ 1 արձանագրություն), «Արդշինբանկ» ՓԲԸ և «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ 2017 թվականի հունվարի 10-ի համատեղ միջնորդագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1.  Ուժը կորցրած ճանաչել «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 80 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. հունվարի 13, ք. Երևան