«ԳՈԼԴ ԸՆԴ ՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 294 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 2 Ա
10.01.2017
«ԳՈԼԴ ԸՆԴ ՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 294 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 64 արձանագրություն) և «ԳՈԼԴ ԸՆԴ ՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի և 2016 թվականի դեկտեմբերի 21-ի միջնորդագրերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար տարածքի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Հաղթանակի 1 փողոց, թիվ 46) վարձակալության պայմանագիրը լուծելու և մեծածավալ գույքի պահպանության համար նոր տարածք (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Լիսինյան փողոց, 33 Գործարան) վարձակալելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ԳՈԼԴ ԸՆԴ ՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 294 լիցենզիան (տրված՝ 17.03.2015թ.):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. հունվարի 12, ք. Երևան