«ԴԱՅՄԵՆՇՆ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0014 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 225 Ա
 24.12.2018

«ԴԱՅՄԵՆՇՆ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0014 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի իթ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (2018 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրություն թիվ 50) եզրակացությունը և քննարկելով «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ 29.10.2018թ., 13.11.2018թ., 21.11.2018թ., 07.12.2018թ., 18.12.2018թ. և 19.12.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ ներդրումային ընկերությանը տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա և դրանով պայմանավորված՝ վերաձևակերպել «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0014 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 27, ք. Երևան